00:04  ,  1 մայիսի, 2019

Տեր-Զաքարյանի «Մոնպելյեն» ուժեղ էր ՊՍԺ-ից, որն ապահովել է չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Մոնպելյեյին», որը Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Միշել Տեր-Զաքարյանի գլխավորությամբ հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Ֆրանսիայի առաջնության նախորդ 4 տուրից երեքում գերմանացի Թոմաս Տուխելի ղեկավարած թիմը պարտություն է կրել եւ մրցաշարային աղյուսակը գլխավորում է 84 միավորով՝ ապահովելով չեմպիոնությունը։ Երկրորդ տեղում ընթացող «Լիլն» ունի 68 միավոր։ «Մոնպելյեն» 54 միավորով 5-րդն է։ Առաջնության ավարտին մնացել է չորս տուր։

Ֆրանսիայի առաջնություն, 34-րդ տուր

«Մոնպելյե» - ՊՍԺ՝ 3։2 (տեսանյութ)

Պրեսնել Կիմպեմբե, 21, ինքնագոլ, Անդի Դելորտ, 80, Սուլեյման Կամարա, 85 – Ամբրուազ Օյոնգո, 12, ինքնագոլ, Անխել Դի Մարիա, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով