18:14  ,  30 ապրիլի, 2019

Պրահա․ Մարգարիտա Գասպարյանը պարտվել է մեկնարկում

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը չի կարողացել է դուրս գալ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկած WTA շարքի Prague Open մրցաշարի երկրորդ շրջան։

Մեկնարկում հայ մարզուհին մրցել է չինացի Վան Ցյանի հետ եւ պարտություն է կրել երեք սեթում՝ 3։6, 6։2, 2։6։ Պայքարը տեւել է 2 ժամ 15 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Վան Ցյանը կմրցի լյուքսեմբուրգցի Մենդի Մինելայի եւ իտալացի Յասմինա Պաոլինիի դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով