09:44  ,  1 մայիսի, 2019

Բարձրագույն խումբ. Այսօր կանցկացվեն 30-րդ տուրի 3 խաղեր

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբում մայիսի 1-ին կմեկնարկի 30-րդ տուրը եւ կանցկացվեն 3 հանդիպումներ:

Առաջատար «Արարատ-Արմենիան» կընդունի 2-3-րդ տեղերը բաժանող «Փյունիկին», իսկ «Ալաշկերտը» տնային հանդիպում կանցկացնի «Գանձասար-Կապանի» հետ: Օրվա վերջին խաղում Վանաձորի «Լոռիին» Երեւանում կմրցի «Արցախի» հետ:

Այս տուրը բաց է թողնում Երեւանի «Բանանցը»: Տուրը որակազրկման պատճառով բաց կթողնեն Ռոբերտ Հակոբյանը («Փյունիկ») Գրիգոր Մելիքսեթյանը («Գանձասար-Կապան»), Ալիյու Իսահը («Լոռի») եւ Արգիշտի Պետրոսյանը («Արցախ»):

Հայաստանի առաջնություն, 30-րդ տուր

Մայիսի 1

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»՝ 15:00 (Ավանի Ֆուտբոլի ակադեմիա)

«Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան»՝ 15:00 («Նաիրի» ստադիոն)

«Արցախ» - «Լոռի»՝ 16:00 («Փյունիկի» մարզադպրոց)

Մայիսի 2

«Շիրակ» - «Արարատ»՝ 16:00 (Գյումրիի քաղաքային ստադիոն)

Ֆոտո՝ ՀՖՖ, «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով