16:10  ,  30 ապրիլի, 2019

ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստը նշանվել է աշխարհի 8-րդ ռակետի հետ (ֆոտո)

Ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Ժոզի Ալտիդորը եւ ամերիկացի թենիսիստուհի Սլոան Սթիվենսը նշանադրվել են:

2 մարզիկները հանդիպում են 2016 թվականից, իսկ իրար ճանաչում են դպրոցից:

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում 26-ամյա Սլոան Սթիվենսը 8-րդ տեղում է: 29-ամյա Ժոզի Ալտիդորը հանդես է գալիս MLS-ի «Տորոնտո» ակումբում: Եվրոպայում նա խաղացել է իսպանական «Վիլյառեալում», անգլիական «Հալ Սիթիում» ու «Սանդերլենդում», թուրքական «Բուրսասպորում» եւ հոլանդական «Ազ Ալկմարում»:

View this post on Instagram

Forever yes

A post shared by Sloane Stephens (@sloanestephens) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում