12:30  ,  30 ապրիլի, 2019

Լաս Վեգաս. Արամ Ավագյանը ռինգ դուրս կգա Սաուլ Ալվարեսի մենամարտից առաջ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանի եւ ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզայի միջեւ մենամարտը տեղի կունենա նախատեսվածից 2 օր ուշ՝ մայիսի 4-ին, Լավ Վեգասի T-Mobile Arena-ում, փոխանցում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Նույն երեկոյի գլխավոր մենամարտում կմրցեն միջին քաշային կարգում WBC եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսը եւ IBF վարկածով չեմպիոն, ամերիկացի Դանիել Ջակոբսը:

Հիշեցնենք, որ դա Արամ Ավագյանը 10-րդ մենամարտն է պրոֆեսիոնալ ռինգում: Հայ բռնցքամարտիկը կպաշտպանի WBC International Silver գոտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում