Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանի եւ ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզայի միջեւ մենամարտը տեղի կունենա նախատեսվածից 2 օր ուշ՝ մայիսի 4-ին, Լավ Վեգասի T-Mobile Arena-ում, փոխանցում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Նույն երեկոյի գլխավոր մենամարտում կմրցեն միջին քաշային կարգում WBC եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսը եւ IBF վարկածով չեմպիոն, ամերիկացի Դանիել Ջակոբսը:
Հիշեցնենք, որ դա Արամ Ավագյանը 10-րդ մենամարտն է պրոֆեսիոնալ ռինգում: Հայ բռնցքամարտիկը կպաշտպանի WBC International Silver գոտին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում