09:44  ,  30 ապրիլի, 2019

Վլադիմիր Կլիչկոն ակնարկել է ռինգ վերադառնալու ցանկության մասին (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն ակնարկել է ռինգ վերադառնալու ցանկության մասին: 43-ամյա ուկրաինացին հիշել է իր վերջին մենամարտը IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Էնթոնի Ջոշուայի հետ:

«Թեեւ տիտղոսներ չեմ նվաճել 2017-ի ապրիլի 29-ից, դա իմ կարիերայի լավագույն մենամարտերից էր (դեռ): Շնորհակալություն Էնթոնի Ջոշուային իդեալական մրցակից լինելու եւ իմ՝ դարձյալ չեմպիոն դառնալու ցանկության համար»,- թվիթերյան էջում գրել է Կլիչկոն:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Կլիչկոն Էնթոնի Ջոշուայի հետ մենամարտել է նախորդ տարվա ապրիլին՝ պարտվելով նոկաուտով: Դրանից հետո ուկրաինացին ռինգ դուրս չի եկել:

Կլիչկոն պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 69 մենամարտ՝ տանելով 64 հաղթանակ (53 նոկաուտ): 1996-ին նա դարձել էր նաեւ օլիմպիական չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում