21:22  ,  29 ապրիլի, 2019

Grenke Сhess Сlassic․ Արոնյանը Անանդի եւ Սվիդլերի հետ բաժանեց 5-7-րդ տեղերը

Գերմանիայում անցկացված Grenke Сhess Сlassic մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդի եւ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ բաժանեց 5-7-րդ տեղերը՝ 9 հնարավորից վաստակելով 4,5 միավոր։

Հաղթողի կոչումը մեծ առավելությամբ նվաճեց աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 7,5 միավոր (6 հաղթանակ, 3 ոչ ոքի)։ Երկրորդ տեղը գրաված ամերիկացի Ֆաբիանո Կարուանան հետ մնաց 1,5 միավոր։

Լեւոն Արոնյանն այս մրցաշարում պարտվեց միայն Մագնուս Կարլսենին, հաղթեց միայն Պյոտր Սվիդլերին, մյուս պարտիաներում խաղաց ոչ ոքի։

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Grenke Сhess Сlassic, 9-րդ տուր

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0,5։0,5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0,5։0,5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 1։0

Վինսենտ Կեյմեր (Գերմանիա)  - Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)՝ 0։1

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)՝ 1։0

Վերջնական մրցաշարային դրությունը․ Կարլսեն՝ 7,5 միավոր, Կարուանա՝ 6, Նայդիչ, Վաշյե-Լագրավ՝ 5-ական, Անանդ, Սվիդլեր, Արոնյան՝ 4,5-ական, Վալյեխո՝ 4, Մեյեր, Կեյմեր՝ 2-ական։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում