19:48  ,  29 ապրիլի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Յան Օբլակին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակի ծառայություններով։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեային ամռանը վաճառելու դեպքում, պատրաստ է Օբլակի համար վճարել պայմանագրում ամրագրած 120 միլիոն եվրո տրանսֆերային գինը, հաղորդում է ESPN-ը։

Դե Խեայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիս։ Կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի վերաբերյալ։

Յան Օբլակն այս ամիս է երկարաձգել պայմանագիրը «Աթլետիկոյի» հետ մինչեւ 2023 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում