19:09  +04,  29 ապրիլի, 2019

Grenke Сhess Сlassic․ Արոնյանն ու Կարուանան կիսեցին միավորը

Գերմանիայում ավարտին մոտեցող Grenke Сhess Сlassic մրցաշարի 9-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով խաղաց ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ: 43-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի։ Արոնյանը վաստակել է 4,5 միավոր եւ զրկվել մրցանակային եռյակում լինելու հնարավորությունից։

Կարուանան 6 միավորով մնաց երկրորդ տեղում, իսկ առաջատար Մագնուս Կարլսենը նվաճեց հաղթողի կոչումը։

Աշխարհի չեմպիոնը 8 տուրում վաստակել է 6,5 միավոր։ 9-րդ տուրում Կարլսենը սպիտակներով խաղում է ֆրանսիացի Վաշյե-Լագրավի հետ։ Վերջին տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել։

Նախորդ 8 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացիներ Գեորգ Մեյերի եւ Վինսենտ Կեյմերի, իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի եւ աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ, հաղթել է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին եւ պարտվել աշխարհի գործող չեմպիոն ու համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին։

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Grenke Сhess Сlassic, 9-րդ տուր

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0,5։0,5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0,5։0,5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Վինսենտ Կեյմեր (Գերմանիա)  - Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)

Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո․ Կարլսեն՝ 6,5 միավոր, Կարուանա՝ 5,5, Վաշյե-Լագրավ՝ 5, Սվիդլեր, Անանդ, Նայդիչ, Արոնյան՝ 4-ական, Վալյեխո՝ 3, Մեյեր, Կեյմեր՝ 2-ական։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ