17:47  ,  29 ապրիլի, 2019

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Լեսթերի» դեմ Անգլիայի առաջնության 36-րդ տուրի խաղում։

Մխիթարյանը դարպասին կամ դարպասի ուղղությամբ հարված չի կատարել։ Նրա 21 փոխանցումից թիմակիցներին հասել է 66․7 տոկոսը։ 30-ամյա ֆուտբոլիստը մեկական անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին եւ խլել գնդակը։ Մխիթարյանը կանոնները չի խախտել, նրա դեմ խախտում գրանցվել է մեկ անգամ։

Մխիթարյանը ստացել է 6․25 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում լավագունը գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոն է՝ 7․68։

Հիշեցնենք, որ իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը պարտություն է կրել 0։3 հաշվով, Մխիթարյանն անցկացրել է 73 րոպե։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս