14:30  ,  29 ապրիլի, 2019

Պատանի ըմբիշները 6 մեդալ են նվաճել Թուրքիայում

Պատանի ազատ ոճային ըմբիշները հաջող են հանդես եկել Թուրքիայում կայացած մրցաշարում: Նրանք նվաճել են մեկ ոսկե, երկու արծաթե եւ 3 բրոնզե մեդալ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրել է երրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում