00:44  ,  29 ապրիլի, 2019

«Ռեալը» պարտվեց, բայց ապահովեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր (տեսանյութ)

Իսպանական Պրիմերայի 35-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա հանդիպում անցկացրեց «Ռայո Վալյեկանոյի» հետ եւ պարտվեց նվազագույն հաշվով: Դաշտի տերերն առաջին խաղակեսում հաղթական գոլը խփեցին 11 մետրանոց հարվածով (տեսանյութ):

Դա «Ռեալի» 10-րդ պարտությունն էր Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: Նախորդ անգամ մադրիդյան ակումբի հետ նման բան տեղի ունեցել էր 10 տարի առաջ՝ 2008/09 մրցաշրջանում:

Չնայած այս պարտությանն՝ Արքայական ակումբն այս տուրի արդյունքում 65 միավորով ապահովեց երրորդ տեղն ու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Առաջնության ավարտից 3 տուր առաջ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» ունի 74 միավոր, իսկ չեմպիոնի տիտղոսն ապահոված «Բարսելոնան»՝ 83:

Հիշեցնենք, որ այս տուրում պարտություն էին կրել նաեւ 4-5-րդ տեղերը բաժանող «Խետաֆեն» ու «Սեւիլիան», որոնք ունեն 55-ական միավոր:

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ռայո Վալյեկանո» - «Ռեալ»՝ 1:0

Ադրի Էմբարբա, 23 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում