22:22  ,  28 ապրիլի, 2019

Ալեքսանդր Կարապետյանը` գոլի հեղինակ

Ֆուտբոլի Լյուքսեմբուրգի առաջնության 22-րդ տուրում «Պրոգրես Նիդերկորնը» հյուրընկալվելիս 4:2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Շտրասենի» նկատմամբ:

«Նիդերկորնի» երկրորդ գոլը 65-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Դա 31-ամյա Կարապետյանի 10-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:

32-րդ րոպեին «Շտրասենն» ուներ 2 գոլի առավելություն, սակայն 3 րոպե անց մնացել է 10 խաղացողներով: Առաջին խաղակեսի վերջանասում հյուրերը կրճատել են հաշիվը, իսկ ընդմիջումից հետո խփել եւս 3 գոլ:

«Նիդերկորնը» 37 միավորով 5-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում