21:25  ,  28 ապրիլի, 2019

«Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Չելսին» խաղաղությամբ բաժանվեցին անգլիական Պրեմյեր լիգայի 36-րդ տուրում: Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում անցկացված խաղում գրանցվեց 1:1 հաշիվը: 2 գոլերն էլ առաջին խաղակեսում խփեցին իսպանացի ֆուտբոլիստներ: «Մանչեսթեր Յունայթեդից» աչքի ընկավ Խուան Մատան, իսկ հյուրերից՝ Մարկոս Ալոնսոն (տեսանյութ):

«Չելսին» 68 միավորով մնաց չորրորդ տեղում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 65 միավորով 6-րդն է: 5-րդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալն» ունի 66 միավոր:

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»՝ 1:1

Խուան Մատա, 11 – Մարկոս Ալոնսո, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում