Ռիո-2016-ի սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանն անհաջող է հանդես եկել Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում անցկացված Մեծ մրցանակում:
1/8 եզրափակիչում հայ մարզուհին 14:15 հաշվով պարտվել է ֆրանսիացի Կարոլին Կերոլիին եւ զբաղեցրել է 10-րդ տեղը: Իր ելույթից հետո Յանա Եգորյանը գրառում է կատարել Ինստագրամում՝ նշելով, որ համաձայն չէ մրցավարների որոշման հետ:
Հաղթողի կոչումը նվաճել է ուկրաինացի Օլգա Հարլանը, որը եզրափակիչում ուժեղ է գտնվել կորեացի Կիմ Ջիյոնից՝ 15:14:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում