20:06  ,  28 ապրիլի, 2019

«Վալենսիան» տնային պարտություն կրեց «Արսենալի» դեմ խաղից առաջ (տեսանյութ)

Իսպանական Պրիմերայի 35-րդ տուրում «Վալենսիան» տանը նվազագույն հաշվով պարտվել է «Էյբարին», որը հաղթական գոլը խփել է ավելացված ժամանակում:

Պարտություն են կրել նաեւ 4-5-րդ տեղերը բաժանող «Խետաֆեն» ու «Սեւիլիան», որոնք ունեն 55-ական միավոր: «Վալենսիան» 52 միավորով 6-րդն է:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին «Վալենսիան» Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում հյուրընկալվելու է Լոնդոնի «Արսենալին», որը պարտություն է կրել Պրեմյեր լիգայի վերջին 3 տուրերում:

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Վալենսիա» - «Էյբար»՝ 0:1 (տեսանյութ)

Շարլես, 90+3

«Ժիրոնա» - «Սեւիլիա»՝ 1:0 (տեսանյութ)

Կրիստիան Պորտու, 62

Հեռացում՝ Էվեր Բանեգա, 90+5 («Սեւիլիա»)

«Ռեալ Սոսյեդադ» - «Խետաֆե»՝ 2:1

Վիլիան Խոսե, 21 (11մ), Միկել Օյարզաբալ, 51 - Սամուել Սաիզ, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով