19:42  ,  28 ապրիլի, 2019

Grenke Сhess Сlassic․ Լեւոն Արոնյանը եւ Վիշվանաթան Անանդը խաղաղ էին տրամադրված

Գերմանիայում ավարտին մոտեցող Grenke Сhess Сlassic մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։ Պարտիան ավարտվեց 32-րդ քայլում:

Տուրի մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել:

Նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացիներ Գեորգ Մեյերի եւ Վինսենտ Կեյմերի, իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, հաղթել է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին եւ պարտվել աշխարհի գործող չեմպիոն եւ համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին։

Ապրիլի 29-ին անցկացվելիք վերջին տուրում Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Grenke Сhess Сlassic, 8-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վինսենտ Կեյմեր (Գերմանիա)  

Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում