19:11  ,  28 ապրիլի, 2019

«Լեոյի» հերթական հաղթանակը

Ֆուտզալի Հայաստանի առաջնությունում տեղի են ունեցել 12-րդ տուրի հանդիպումները:

Գործող չեմպիոն «Լեոն» 10:6 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Արմենիա Թրավելի» նկատմամբ, իսկ «Լոռին» 9:4 հաշվով հաղթել է «Արմավիրին»:

«Լեոն» 10 խաղում տարել է նույնքան հաղթանակ եւ 30 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Արմենիա Թրավելը» 11 խաղից հետո ունի 22 միավոր:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում