18:58  ,  28 ապրիլի, 2019

«Մանչեսթեր Սիթին» վերադարձավ առաջին տեղ (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Բորնլիի» նկատմամբ եւ վերադարձավ առաջին տեղ: Հյուրերի հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն (տեսանյութ):

Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Մանչեսթեր Սիթին» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 92 միավորով եւ մեկ միավոր առաջ անցավ երկրորդ տեղ նահանջած «Լիվերպուլից», որն այս տուրում 5:0 հաշվով հաղթել էր հետնապահ «Հադերսֆիլդին»:

Պրեմյեր լիգայի վերջին 2 տուրերում «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Լեսթերին» ու կհյուրընկալվի «Բրայթոնին», իսկ «Լիվերպուլը» մրցակցի դաշտում կխաղա «Նյուքասլի» հետ եւ տնային հանդիպում կանցկացնի «Վուլվերհեմփթոնի» դեմ:

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Բարնլի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:1

Սերխիո Ագուերո, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում