17:12  ,  28 ապրիլի, 2019

«Նապոլին» հաղթեց, Մերտենսը կրկնեց Մարադոնայի ցուցանիշը (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Նապոլին» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ֆրոզինոնեի» նկատմամբ (տեսանյութ):

Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը, որը «Նապոլիի» կազմում Իտալիայի առաջնությունում խփած գոլերի ցուցանիշով հավասարվեց արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնային: Նրանք 81-ական գոլով բաժանում են 3-4-րդ տեղերը: Այդ ցուցանիշով Մերտենսին ու Մարադոնային գերազանցում են Անտոնիո Վոյակը (102 գոլ) եւ Մարեկ Համշիկը (100), գրում է Gracenote-ն:

«Նապոլին» 70 միավորով երկրորդ տեղում է եւ 18 միավոր է հետ առաջատար Թուրինի «Յուվենտուսից», որը նախորդ տուրում էր ապահովել չեմպիոնի կոչումը: Երրորդ տեղում գտնվող «Ինտերն» ունի 62 միավոր:

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ֆրոզինոնե» - «Նապոլի»՝ 0:2

Դրիս Մերտենս, 19, Ամին Յունես, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում