15:16  ,  28 ապրիլի, 2019

«Ուրալը» խոշոր հաշվով պարտվեց Վարազդատ Հարոյանի հետ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվեց «Ուֆային», որը տարավ կամային հաղթանակ:

«Ուրալի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: Եկատերինբուրգի թիմը 33 միավորով 10-րդ տեղում է:

Ռուսաստանի առաջնություն, 26-րդ տուր

«Ուֆա» - «Ուրալ»՝ 4:1

Անդրես Բոմբերգար, 21, Օնդրժեյ Վանեկ, 52 (11մ), Սիլվեստր Իգբուն, 79, 90+1 – Էրիկ Բիկֆալվի, 16

Հեռացում՝ Սերգեյ Բրիզգալով, 58 («Ուրալ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս