13:35  ,  28 ապրիլի, 2019

NBA. «Սան Անտոնիոն» լքեց պայքարը, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի 7-րդ խաղում «Սան Անտոնիոն» 86:90 հաշվով պարտվեց «Դենվերին» եւ լքեց պայքարը: Շարքի հաշիվը դարձավ՝ 4:3՝ հօգուտ «Դենվերի»:

Հանդիպման գլխավոր հերոսն էր «Դենվերի» խաղացող Նիկոլա Յոկիչը, որը թրիբլ-դաբլի հեղինակ դարձավ 21 միավորով ու առանց կորուստի: Նա NBA-ի պատմության 6-րդ բասկետբոլիստն է, որը փլեյ-օֆֆում թրիբլ-դաբլ է գրանցում առանց կորուստ ունենալու:

Քառորդ եզրափակիչում «Դենվերի» մրցակիցը կլինի «Պորտլենդը»:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, 1/8 եզրափակիչ

«Դենվեր» – «Սան Անտոնիո»՝ 90:86 (23:13, 24:21, 25:27, 18:25)

Շարքի հաշիվը՝ 4:3

Քառորդ եզրափակիչ

«Տորոնտո» – «Ֆիլադելֆիա»՝ 108:95 (39:31, 22:21, 31:29, 16:14)

Շարքի հաշիվը՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English