00:36  ,  28 ապրիլի, 2019

«Բարսելոնան» պաշտպանեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնան» 91 հազար 917 երկրպագուների ներկայությամբ տանը մրցեց «Լեւանտեի» հետ եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով՝ առաջնության ավարտից երեք տուր առաջ ապահովելով չեմպիոնի տիտղոսը՝ 26-րդը ակումբի պատմության մեջ։ Կատալոնական ակումբը պաշտպանեց անցած տարի նվաճած չեմպիոնական տիտղոսը։

«Լեւանտեի» դեմ խաղում միակ գոլը 62-րդ րոպեին խփեց Լիոնել Մեսին, որն օգտագործեց չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալի փոխանցումը։ Արգենտինացի հարձակվողը 46-րդ րոպեին փոխարինել էր բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին։

«Բարսելոնան» 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ։ Գոլերի տարբերությամբ կատալոնական ակումբը (+54) զգալիորեն գերազանցում է մադրիդցիներին (+29)։

Մեսին դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը 10-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն։

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Բարսելոնա» - «Լեւանտե»՝ 1։0 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով