00:24  ,  28 ապրիլի, 2019

Ռոնալդուի 600-րդ ակումբային գոլը «Յուվենտուսին» փրկեց պարտությունից «Ինտերի» դեմ խաղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում չեմպիոնի տիտղոսն արդեն անցած տուրում ապահոված Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց Միլանի «Ինտերին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Արդեն 7-րդ րոպեին դաշտի տերերը բելգիացի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանի գոլի շնորհիվ բացեցին հանդիպման հաշիվը, սակայն երկրորդ խաղակեսում «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերականգնեց հավասարությունը՝ խփելով իր 600-րդ գոլը ակումբներում։

«Յուվենտուսը» վաստակել է 88 միավոր, «Ինտերը» 62 միավորով երրորդ տեղում է եւ 5 միավոր հետ է մեկ հանդիպում քիչ անցկացրած «Նապոլիից»։ Չորրորդ տեղում ընթացող «Ռոման» ունի 58 միավոր։

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ինտեր» - «Յուվենտուս»՝ 1։1 (տեսանյութ)

Ռաջա Նաինգոլան, 7 - Կրիշտիանու Ռոնալդու, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով