22:04  ,  27 ապրիլի, 2019

Բարսելոնա․ Դոմինիկ Տիմը պայքարից դուրս թողեց Ռաֆայել Նադալին

Թենիսի Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը մրցեց աշխարհի 5-րդ ռակետ, ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ եւ պարտություն կրեց երկու սեթում՝ 4։6, 4։6։ Պայքարը տեւեց 2 ժամ 5 րոպե։

Եզրափակիչում Դոմինիկ Տիմի մրցակիցը կլինի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը 6:4, 3:6, 7:5 ճապոնացի Կեի Նիսիկորիին։

Նադալն այս մրցաշարի 11-ակի հաղթող է։ Նա տիտղոսը նվաճել էր նաեւ անցած տարի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով