21:53  ,  27 ապրիլի, 2019

«Ռոմա» - «Կալյարի»՝ 3։0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Կալյարիի» հետ եւ առավելության հասավ 3։0 հաշվով։ Դաշտի տերերն 8-րդ րոպեին արդեն առջեւում էին 2։0 հաշվով։ Եվս մեկ գոլ «Ռոման» խփեց վերջին րոպեներին։

«Ռոման» 58 միավորով չորրորդ տեղում է եւ 3 միավոր է հետ Միլանի «Ինտերից», որը այս տուրում ապրիլի 27-ին կընդուն չեմպիոնի կոչումը նվաճած «Յուվենտուսին»։ «Ռոմային» հետապնդող «Միլանն» ու «Ատալանտան» 33 խաղում վաստակել են 56-ական միավոր։

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ռոմա» - «Կալյարի»՝ 3։0 (տեսանյութ)

Ֆեդերիկո Ֆասիո, 5, Խավյեր Պաստորե, 8, Ալեքսանդր Կոլարով, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում