21:37  ,  27 ապրիլի, 2019

«Բանանցի» հաղթանակը նորաբաց ստադիոնում (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 29-րդ տուրի խաղում «Բանանցը» հյուրընկալեց «Արցախին»։ Հանդիպումից առաջ տեղի ունեցավ «Բանանցի» ստադիոնի բացման արարողությունը։

Դաշտի տերերը վստահ հաղթանակ տարան 3։0 հաշվով եւ 46 միավորով բարձրացան երկրորդ տեղ՝ նույնքան միավոր վաստակած «Փյունիկին» գերազանցելով գոլերի տարբերությամբ։ Առաջատար «Արարատ-Արմենիան» ունի 49 միավոր։ «Արցախը» 18 միավորով նախավերջին տեղում է։

Հայաստանի առաջնություն, 29-րդ տուր

«Բանանց» - «Արցախ»՝ 3։0 (տեսանյութ)

Էդվարդ Կպոդո, 24, Ալեքսանդր Գլիշիչ, 57, Եվգենի Կոբզար, 66

«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 1։0 (տեսանյութ)

Մոհամեդ Կոնատե, 78

Ապրիլի 28

«Լոռի» - «Շիրակ»՝ 15։00

Ապրիլի 26

«Արարատ» - «Արարատ-Արմենիա»՝ 2։6 (տեսանյութ)

Արտյոմ Սիմոնյան, 60,  Դեյան Վուկոմանովիչ, 86 – Անտոն Կոբյալկո, 14, Վլադիմիր Խոզին,18, Պետրոս Ավետիսյան, 31, 55, Լիմա,  71,Արթուր Դանիելյան, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում