21:05  ,  27 ապրիլի, 2019

Grenke Сhess Сlassic․ Արոնյանը չկարողացավ դիմադրել Կարլսենին

Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարի 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով մրցեց աշխարհի չեմպիոն եւ համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ 38-րդ քայլում ընդունեց պարտությունը։

Կարլսենը 5,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Արոնյանն ունի 3,5 միավոր։

Ապրիլի 28-ին կայանալիք 8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։

Նախորդ 6 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացիներ Գեորգ Մեյերի եւ Վինսենտ Կեյմերի, իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ ու հաղթել է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Grenke Сhess Сlassic, 7-րդ տուր

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1։0

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)՝ 0,5։0,5

Վինսենտ Կեյմեր (Գերմանիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0,5։0,5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)՝ 0։1

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)՝ 1։0

Մրցաշարային դրությունը 7 տուրից հետո․ Կարլսեն՝ 5,5 միավոր, Կարուանա՝ 4,5, Սվիդլեր, Վաշյե-Լագրավ՝ 4-ական, Անանդ, Նայդիչ, Արոնյան՝ 3,5-ական, Վալյեխո՝ 2,5, Մեյեր, Կեյմեր՝ 2-ական։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում