20:08  ,  27 ապրիլի, 2019

«Աթլետիկոն» գործնականում ապահովեց փոխչեմպիոնի կոչումը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Վալյադոլիդին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով մրցակցի ինքնագոլի շնորհիվ։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը գործնականում ապահովեց փոխչեմպիոնի կոչումը։

«Աթլետիկոն» 74 միավորով երկրորդ տեղում է եւ 9 միավորի առավելություն ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ռեալի» նկատմամբ։ Առաջատար «Բարսելոնան» 34 խաղում վաստակել է 80 միավոր։

Առաջնության ավարտին մնացել է երեք տուր։

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Աթլետիկո» - «Վալյադոլիդ»՝ 1։0 (տեսանյութ)

Խոակին Ֆերնանդես, 66, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում