15:55  ,  27 ապրիլի, 2019

«Փյունիկն» ուժեղ էր «Ալաշկերտից» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրում «Փյունիկն» ընդունեց չեմպիոն «Ալաշկերտին» եւ երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի ղեկավարությամբ։ «Փյունիկին» նվազագույն հաշվով առավելություն բերեց կոտդիվուարցի հարձակվող Մոհամեդ Կոնատեի գոլը վերջնամասում։

«Փյունիկը» 46 միավորով երկրորդ տեղում է եւ 3 միավոր է հետ առաջատար «Արարատ-Արմենիայից»։ «Ալաշկերտը» չորրորդն է՝ 43 միավոր։ Նույնքան միավոր ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած եւ երրորդ տեղում ընթացող «Բանանցը»։

Հայաստանի առաջնություն, 29-րդ տուր

«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 1։0 (տեսանյութ)

Մոհամեդ Կոնատե, 78

«Բանանց» - «Արցախ»՝ 19։30-ին

Ապրիլի 28

«Լոռի» - «Շիրակ»՝ 15։00

Ապրիլի 26

«Արարատ» - «Արարատ-Արմենիա»՝ 2։6 (տեսանյութ)

Արտյոմ Սիմոնյան, 60,  Դեյան Վուկոմանովիչ, 86 – Անտոն Կոբյալկո, 14, Վլադիմիր Խոզին,18, Պետրոս Ավետիսյան, 31, 55, Լիմա,  71,Արթուր Դանիելյան, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում