13:32  ,  27 ապրիլի, 2019

Grenke Сhess Сlassic․ Մագնուս Կարլսեն vs Լեւոն Արոնյան

Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 27-ին տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով կմրցի աշխարհի չեմպիոն եւ համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։

Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին: 

Նախորդ 6 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացիներ Գեորգ Մեյերի եւ Վինսենտ Կեյմերի, իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ ու հաղթել է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Grenke Сhess Сlassic, 7-րդ տուր

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)

Վինսենտ Կեյմեր (Գերմանիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)

Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Կարլսեն՝ 4.5 միավոր, Արոնյան, Անանդ, Սվիդլեր, Կարուանա, Վաշյե-Լագրավ, Նայդիչ՝ 3.5-ական, Նայդիչ՝ 2,5, Վալյեխո՝ 2, Կեյմեր՝ 1.5, Մեյեր՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում