00:03  ,  27 ապրիլի, 2019

Grenke Сhess Сlassic. Կարլսենը մեծացրեց առավելությունը Լեւոն Արոնյանի դեմ պարտիայից առաջ

Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարում հանգստյան օրվանից հետո ապրիլի 26-ին անցկացվեցին 6-րդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով 52-րդ քայլում ոչ ոքի խաղաց 14-ամյա գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ, որը նախորդ 5 պարտիաներից չորսում պարտվել էր: 

Աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը սեւերով հաղթեց գերմանացի Գեորգ Մեյերին եւ 4.5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարյին աղյուսակը:

Լեւոն Արոնյանն ունի 3.5 միավոր եւ բաժանում է 2-7-րդ տեղերը:

Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացի Գեորգ Մեյերի, իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ ու հաղթել է ռուս Պյոտր Սվիդլերին:

Ապրիլի 27-ին անցկացվելիք 7-րդ տուրում Արոնյանը սեւերով ուժերը կչափի Մագնուս Կարլսենի հետ:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Grenke Сhess Сlassic, 6-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վինսենտ Կեյմեր (Գերմանիա)՝ 0.5:0.5

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0:1

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0

Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Կարլսեն՝ 4.5 միավոր, Արոնյան, Անանդ, Սվիդլեր, Կարուանա, Վաշյե-Լագրավ, Նայդիչ՝ 3.5-ական, Նայդիչ՝ 2,5, Վալյեխո՝ 2, Կեյմեր՝ 1.5, Մեյեր՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում