21:11  ,  26 ապրիլի, 2019

Բարսելոնա․ Նադալը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Բարսելոնայի АТР 500 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը երկու սեթում առավելության հասավ գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի նկատմամբ՝ 7։5, 7։5։ Պայքարը տեւել է 1 ժամ 42 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Նադալը կմրցի ավստրիացի Դոմինիկ Տիմի եւ արգենտինացի Գիդո Պելյայի դիմակայության հաղթողի հետ։

Նադալը պաշտպանում է անցած տարի այս մրցաշարում նվաճած տիտղոսը։ Նա Բարսելոնայի մրցաշարի 11-ակի հաղթող է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English