18:01  ,  26 ապրիլի, 2019

Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը

Ամռանը Երեւանում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարի առիթով  տեղի ունեցավ Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթի մեկնարկն ազդարարող միջոցառումը: Ֆուտբոլային գնացքը 3 ամիս շարունակ կիրականացնի իր ուղերթները Մ-19 Եվրո-2019 մրցաշարի բրենդային ներքին և արտաքին ձևավորմամբ:

Ժամանցային ծրագրի հանդիսավարն էր ճանաչված դերասան, երգիչ և հաղորդավար Արամ MP3-ը: Ներկա էին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը և ֆուտբոլիստները: Հյուրերի թվում էին Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստներ Արմեն Շահգելդյանը, Համլետ Մխիթարյանը, Ռոբերտ Արզումանյանը, 2005 թ. Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում եզրափակիչ փուլին մասնակցած Էդգար Մանուչարյանը, այդ հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, աշխարհահռչակ ջութակահար Նարեկ Հախնազարյանը, ՀՖՖ Գործկոմի անդամներ։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ից 27-ը կայանալիք մրցաշարում Հայաստանի մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Չեխիայի, Նորվեգիայի եւ Իռլանդիայի Մ-19 հավաքականները:

Եվրոպայի առաջնության խաղերն անցկացվելու են Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, Ավանի ֆուտբոլային ակադեմիայում եւ «Բանանց» մարզադաշտում:

Առաջնության վիճակահանությունը տեղի կունենա մայիսի 31-ին Երևանի «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով