17:51  ,  26 ապրիլի, 2019

Առաջատար «Արարատ-Արմենիան» շանս չտվեց հետնապահ «Արարատին»՝ 6։2 (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրում առաջատար «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց հետնապահ «Արարատին»։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առավելության հասավ 6։2 հաշվով։

«Արարատ-Արմենիան» 26 խաղից հետո 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6-ական միավոր առաջ է 25-ական հանդիպում անցկացրած «Բանանցից», «Փյունիկից» եւ «Ալաշկերտից»։ «Արարատը» 15 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հայաստանի առաջնություն, 29-րդ տուր

«Արարատ» - «Արարատ-Արմենիա»՝ 2։6 (տեսանյութ)

Արտյոմ Սիմոնյան, 60,  Դեյան Վուկոմանովիչ, 86 – Անտոն Կոբյալկո, 14, Վլադիմիր Խոզին,18, Պետրոս Ավետիսյան, 31, 55, Լիմա,  71,Արթուր Դանիելյան, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով