17:19  ,  26 ապրիլի, 2019

Նեյմար․ Շարունակում եմ սիրել «Բարսելոնան», որը միշտ հիացրել է ինձ

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խոստովանել է, որ շարունակում է սիրել «Բարսելոնան», որի կազմում անցկացրել է չորս մրցաշրջան՝ 2013-2017 թվականներին։

«Ես հեռացա «Բարսելոնայից», քանի որ փնտրում էի նոր մարտահրավեր։ Ես ցանկանում էի գտնել նոր դժվարություններ։ «Բարսելոնան» ակումբ է, որը միշտ հիացրել է ինձ։ Ես շարունակում եմ սիրել այդ ակումբը։

Շատ դժվար էր ընդունել այդ որոշումը եւ փոխել ակումբը։ Երկու շաբաթ ես տատանվում էի մինչեւ տեղափոխությունս Փարիզ»,- Նեյմարի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ 27-ամյա Նեյմարի տրանսֆերն ամենաթանկն է ֆուտբոլի պատմության մեջ՝ 222 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում