16:03  ,  26 ապրիլի, 2019

ՀՖՖ-ն տուգանեց «Բանանցին», Ջեւան Չելոյանցին՝ խիստ նկատողություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպության կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` «Բանանց» թիմին գրանցել է տեխնիկական պարտություն, «Լոռի ՖԱ» թիմին շնորհել տեխնիկական հաղթանակ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում: «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել է 250 հազար դրամով։

Հիշեցնենք, որ «Բանանցը» Վանաձորում հրաժարվել էր մասնակցել Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղին՝ դեմ լինելով խաղին նշանակված մրցավարին։

ՀՖՖ-ն կարգապահական կանոնակարգի հոդված 2-ի 1 և հոդված 10-ի 1-կետերը հիմք ընդունելով՝ ֆուտբոլային սուբյեկտ «Բանանց» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Ջևան Չելոյանցի անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն` նրան գրանցել է խիստ նկատողություն, «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 100 հազար դրամով։

Հիշեցնեն, որ Ջեւան Չելոյանցն էր Վանաձորի ստադիոնում դիմել երկրպագուներին՝ հայտնելով որոշման մասին եւ թիմին հրահանգել հեռանալ խաղադաշտից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում