15:43  ,  26 ապրիլի, 2019

Բուֆոնը ղեկավար պաշտոն կստանա «Յուվենտուսում»

ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ամռանը ղեկավար պաշտոն կստանա Թուրինի «Յուվենտուսում», հաղորդում է Sportmediaset-ը։ Ֆրանսիական ակումբը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը 41-ամյա ֆուտբոլիստի հետ։

Իտալացի դարպասապահը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1995 թվականին «Պարմայում»: 2001-ին տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»՝ անցկացնելով 17 տարի: 2018թ. ամռանը ՊՍԺ-ի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Բուֆոնն ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 21 հանդիպման, բաց թողել 15 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս