15:11  ,  26 ապրիլի, 2019

ՊՍԺ-ն 70 միլիոն եվրո կառաջարկի Դե Խեայի համար

Ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեային, հաղորդում է The Sun-ը։ Փարիզյանը ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 70 միլիոն եվրո կառաջարկի անգլիական ակումբին Դե Խեայի տրանսֆերի համար։

28-ամյա դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունից պահանջել է աշխատավարձի բարձրացում՝ տարեկան 29 միլիոն եվրո, սակայն ակումբը մտադիր չէ այդքան մեծ գումար վճարել։

Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում