14:41  ,  26 ապրիլի, 2019

«Բավարիան» չի գնի Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը

Մյունխենի «Բավարիան» չի գնի կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերային իրավունքը Մադրիդի «Ռեալից», հաղորդում է Kicker.de-ն։

Խամես Ռոդրիգեսը վարձակալությամբ է հանդես գալիս «Բավարիայում»։ Նա լարված հարաբերություններ ունի թիմի խորվաթ գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի հետ, այդ պատճառով էլ տրանսֆերը տեղի չի ունենա, եւ ֆուտբոլիստը ամռանը կփոխի թիմը կամ կվերադառնա «Ռեալ»։

«Բավարիան» Խամես Ռոդրիգեսին վարձակալել էր 2017թ․ ամռանը 13 միլիոն եվրոյով, հետագայում 42 միլիոն եվրոյով տրանսֆերը գնելու իրավունքով։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 19 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում