14:14  ,  26 ապրիլի, 2019

Սուլշեր․ Դե Խեան լավագույնն է եղել «Մանչեսթեր Յունայթեդում» նախորդ 6-7 տարիներին

«Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը նշել է, թե ով է նախորդ տարիներին եղել անգլիական թիմի լավագույն խաղացողը։

«Պոգբան առաջատար է խաղադաշտում եւ հանդերձարանում։ Նա ստեղծում է պահեր, խփում գոլեր, կատարում մեծ աշխատանք։ Դե Խեան ինձ համար «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն խաղացողն է նախորդ 6-7 տարիներին։ Ես վստահում եմ նրան։ Նա բացարձակ բարձրակարգ խաղացող է։

Կարծում եմ՝ ամբողջ մրցաշրջանը հուզական ստացվեց մեր թիմի համար։ Եղան վերելքներ եւ անկումներ։ Այս ակումբը դարձյալ կլինի տիտղոսներ նվաճող, պետք է միասին լինենք»,- Սուլշերի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։

Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ապրիլի 28-ին կընդունի Լոնդոնի «Չելսիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում