12:09  ,  26 ապրիլի, 2019

Մբապեն ավելի շատ գոլ է խփել մինչեւ 21 տարեկանը, քան Մեսին ու Ռոնալդուն՝ միասին

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ավելի շատ գոլ է խփել մինչեւ 21 տարեկանը, քան Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին, հաղորդում է CalcioMercato-ն:

Մինչեւ 21 տարեկան դառնալը Մեսին հավաքականում ու ակումբում դարձել էր 50 գոլի հեղինակ, իսկ Ռոնալդուն՝ 35: 20-ամյա Մբապեի ակտիվում այս պահին կա 94 գոլ: Ֆրանսիացին 21 տարեկան կդառնա դեկտեմբերին:

Հիշեցնենք, որ Մբապեն Ֆրանսիայի ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակը գլխավորում է 30 գոլով: Նա դարձել էր Ֆրանսիայի առաջնությունում 30 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում