11:17  ,  26 ապրիլի, 2019

Խորխե Սամպաոլի. Մեսին ծանր ապրումներ է ունենում Արգենտինայի հավաքականի ելույթների պատճառով

Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին անդրադարձել է «Բարսելոնայի» հարձալվող Լիոնել Մեսիի ելույթներին ազգային թիմի կազմում:

«Ես մարզել եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Չգիտեմ՝ արդյոք Մեսին լավագույնն է պատմության մեջ, քանի որ խփել է 600-ից ավելի գոլ եւ գերազանցել բոլոր ռեկորդները, սակայն նա քննադատության է ենթարկվում ազգային թիմին միանալով:

Մեսին սովորական մարդ է: Արգենտինայի հավաքականի երկրպագուները փորձում են հաճույք ստանալ նրա խաղից: Նա ծանր ապրումներ է ունենում ազգային հավաքականի ելույթների պատճառով: Նա չի կարող ցուցադրել ամբողջ ներուժը, երբ խաղում է հավաքականի կազմում»,- մարզիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի կազմում Մեսին դարձել է աշխարհի փոխչեմպիոն եւ 3 անգամ երկրորդ տեղը գրավել Ամերիկայի գավաթի խաղարկությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում