10:25  ,  26 ապրիլի, 2019

NBA. Յոկիչի 43 միավորները չօգնեցին «Դենվերին», «Սան Անտոնիոն» հավասարեցրեց հաշիվը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի 6-րդ խաղում «Սան Անտոնիոն» տանը 120:103 հաշվով հաղթեց «Դենվերին»՝ շարքի հաշիվը դարձնելով 3:3:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Դենվերի» խաղացող Նիկոլա Յոկիչը, որը հավաքել է 43 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, փլեյ-օֆֆ

«Սան Անտոնիո» – «Դենվեր»՝ 120:103 (34:24, 30:36, 26:25, 30:18)

Շարքի հաշիվը՝ 3:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում