13:47  ,  26 ապրիլի, 2019

Արխիվ․ Արթուր Պետրոսյանը՝ Լոնդոնի «Արսենալում» (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող եւ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը 1997 թվականին փորձաշրջան էր անցել Լոնդոնի «Արսենալում»։ Այն ժամանակ Պետրոսյանը հանդես էր գալիս Գյումրիի «Շիրակում»։

Նրա խաղը հավանել էր անգլիական թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, եւ Պետրոսյանը մոտ էր եղել «Արսենալ» տեղափոխվելուն, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չհասան գործարքի պայմանների վերաբերյալ։

47-ամյա Պետրոսյանն այժմ Վանաձորի «Լոռիի» գլխավոր մարզիչն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս