10:50  ,  26 ապրիլի, 2019

Նաիր Տիկնիզյան. Գոլը նվիրեցի մորս

Մոսկվայի ԲԿՄԱ-ի 19-ամյա կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը Ռուսաստանցի երիտասարդական առաջնության 25-րդ տուրում Մախաչկալայի «Անժիի» դարպասը գրավելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ծանր հանդիպում էր: «Անժիի» հետ խաղալը միշտ բարդ է: Երկրորդ խաղակեսում մեզ հաջողվեց խփել 2 գոլ, եւ դրանով խաղն ավարտվեց: Գոլիս դրվագում ստացվեց հրաշալի կոմբինացիա, եւ ինձ մնում էր միայն գնդակն ուղարկել դարպասը: Գոլը նվիրեցի մորս, որը նշում է ծննդյան տարեդարձը»,- ասել է Նաիր Տիկնիզյանը:

Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ն հաղթել էր 2:0 հաշվով, իսկ Նաիր Տիկնիզյանը անցկացրել էր ամբողջ հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում