00:15  ,  26 ապրիլի, 2019

Խուան Մատան մոտ է Իսպանիա վերադառնալուն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան, ամենայն հավանականությամբ, ամռանը կվերադառնա Իսպանիա։ Մադրիդի «Աթլետիկոն» մտադիր է 30-ամյա ֆուտբոլիստին առաջարկել պայմանագիր, հայտնում է Sport.es-ը։

Հունիսի 30-ին Մատան կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ երկարաձգել նրա պայմանագիրը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մատան մասնակցել է 20 հանդիպման, խփել երկու գոլ, կատարել չորս գոլային փոխանցում։

Իսպանիայում Մատան հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմում (2006-2007) եւ «Վալենսիայում» (2007-2011)։ 2011-2014-ին նա խաղացել է Լոնդոնի «Չելսիում», այնուհետեւ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում