09:41  ,  26 ապրիլի, 2019

Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյան vs Վինսենտ Կեյմեր

Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարում հանգստյան օրվանից հետո ապրիլի 26-ին կանցկացվեն 6-րդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով կմրցի 14-ամյա գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ:

Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին: 

Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացի Գեորգ Մեյերի, իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ ու հաղթել է ռուս Պյոտր Սվիդլերին:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Grenke Сhess Сlassic, 6-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վինսենտ Կեյմեր (Գերմանիա)

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Մրցաշարային դրությունը 5-րդ տուրից հետո. Կարլսեն, Անանդ՝ 3,5-ական միավոր, Սվիդլեր, Կարուանա, Վաշյե-Լագրավ, Արոնյան՝ 3-ական, Նայդիչ՝ 2,5, Վալյեխո՝ 1,5, Կեյմեր, Մեյեր՝ 1-ական։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում