21:47  ,  25 ապրիլի, 2019

ՊՍԺ-ն դիտարկում է Էդինսոն Կավանիին Դիեգո Կոստայի հետ փոխանակելու տարբերակը

Ֆրանսիական ՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Դիեգո Կոստային, եթե նա որոշի այս ամռանը փոխել ակումբը։ «Աթլետիկոյում» դժգոհ են Դիեգո Կոստայի վարքից եւ դեմ չեն վաճառել նրա տրանսֆերը։ 

30-ամյա ֆուտբոլիստն առաջարկ է ունեցել Չինաստանից, սակայն որոշել է մնալ Եվրոպայում։

ՊՍԺ-ն դիտարկում է ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին Դիեգո Կոստայի հետ փոխանակելու տարբերակը, հաղորդում է Cope-ը։

Կավանիի ծառայություններով հետաքրքրված է «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում